• ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԻ
  • ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԻ
  • ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԻ

 

2001 թվականին՝ «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն հաղթել է ՀՀ Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից հայտարարված 50 և ավելի տոկոս պետական մասնակցություն ունեցող ընկերություններում նոր հաշվապահական համակարգի ներդրման աշխատանքների իրականացման մրցույթը՝ թվով 101 խոշոր ձեռնարկություններում, որոնց թվում`

  1. 29 ընկերություն՝ ՀՀ կապի և տրանսպորտի բնագավառում,
  2. 20 ընկերություն՝ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում,
  3. 31 ընկերություն՝ ՀՀ արդյունաբերության բնագավառում, այդ թվում` Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ, Կապանի ԼՀԿ ՓԲԸ, Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Նաիրիտ ԲԲԸ, Կանազ ԲԲԸ, Հայէլեկտրամեքենա ՓԲԸ, Հայոսկի ՓԲԸ, Երևանի ոսկերչական գործարան ՓԲԸ, Մարս ՓԲԸ, Արմենմոթոր ՓԲԸ, Պոլիվինիլացետատ ՓԲԸ, Դողագործ ՓԲԸ և այլն),
  4. 13 կազմակերպություն՝ Երևանի քաղաքապետարանի հիմնարկներ,
  5. 5 կազմակերպություն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության հիմնարկներ:

«Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն` ՀՀ Կառավարության կողմից հաստատված մրցույթի շրջանակներում, 2001-2002 թվականներին իրականացրել է ՀՀ գազի համակարգի կազմակերպությունների կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ակտիվների հանձնման գործընթացի աուդիտի և միացումից հետո «Հայգազարդ» ՓԲԸ-ի (թվով 32 ընկերություններում՝ ՀՀ ամբողջ տարածքում) տրամադրության տակ մնացած հիմնական միջոցների և պաշարների գույքագրման աշխատանքներ:

 

2002 թվականին՝ «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն հաղթել է ՀՀ Կառավարության որոշմամբ հայտարարված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի հաշվառման և էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար դրամայնացված գումարի օգտագործման աուդիտի մրցույթը և ավարտել աշխատանքները 2004թ.-ին: Ելնելով նշված աշխատանքի արդյունքների կարևորությունից` նախատեսված է հրապարակել մանրամասն տեղեկանք` հիմնված մեր հաշվետվության վրա` առավելագույն տպաքանակ ունեցող օրաթերթում` Հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով:

 

2004 թվականին՝ «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն հաղթել է Համաշխարհային Բանկի “Ոռոգման համակարգերի զարգացում” Ծրագրի շրջանակներում «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից հայտարարված “ՀՀ Ջրօգտագործողների ընկերությունների գլխավոր հաշվապահների դասընթացների կազմակերպում, հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի մատակարարում, տեղադրում, ուսուցում և սպասարկում” մրցույթը, որը ֆինանսավորվել է Միջազգային Զարգացման Ընկերակցության կողմից տրամադրված վարկային միջոցներից: հաշվառման վերաբերյալ մեթոդական ցուցումները և հրահանգները թեմաներով:

2006 թվականին՝ «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն հաղթել է Համաշխարհային Բանկի “Ոռոգման համակարգերի զարգացում” Ծրագրի շրջանակներում «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից հայտարարված «Ջրօգտագործողների ընկերությունների գլխավոր հաշվապահների վերապատրաստման դասընթացների և այլ աշխատանքների կազմակերպում» մրցույթը, որը ֆինանսավորվել է Միջազգային Զարգացման Ընկերակցության կողմից տրամադրված վարկային միջոցներից : Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործողների ընկերությունների թվով 36 գլխավոր հաշվապահների որակավորման դասընթացները, որից հետո վերոգրյալ հաշվապահները մասնակցել են ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից անցկացվող Հաշվապահների Որակավորման Քննություններին, որոնց մեծ մասը ստացել է Որակավորված Հաշվապահի Վկայական: Նույն պայմանագրի շրջանակներում՝ մեր Ընկերությունը ջրօգտագործողների ընկերություններում իրականացրել է աջակցություն՝ ՀԾ- Հաշվապահ (միջին փաթեթ) միջոցով, 2005 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմման, և 31.12.2005 թվականի դրությամբ հաշվապահական հաշվառման հաշիվների մնացորդների ճշգրտում այն ընկերություններում, որոնք 2004 թվականին հաշվապահական հաշվառումը չեն վարել ՀԾ-Հաշվապահ (միջին փաթեթ) միջոցով, հետագայում այդ ծրագրով աշխատելու համար:

2010 թվականին՝ Համաշխարհային Բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ» ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի “Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի կողմից հայտարարված “Ինստիտուցիոնալ ամրապնդման ուսումնասիրություն” միջազգային մրցույթի շրջանակներում «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն իրականացրել է թվով 44 ջրօգտագործողների ընկերությունների ինստւիտուցիոնալ բարեփոխումների ուսումնասիրություններ, ՋՕԸ-ների 2007-2010թթ. ընկած ժամանակշրջանի ֆինանսական գործունեության վերլուծություն, գործարար ծրագրերի մշակում և պատրաստում` 2011-2016թթ. ընկած ժամանակաշրջանի համար և ՋՕԸ-երի միությունների (ֆեդերացիաների) ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական և փաստաթղթային փաթեթի կազմում: Ուսումնասիրելով ոլորտի համար միջազգային պրակտիկայում կիրառվող փորձը և ՀՀ գործող ՋՕԸ-ների խմբի գործունեության արդյունքների վերլուծությունների արդյունքները մշակվել և ներկայացվել է ՋՕԸ-ների միությունների ստեղծման Ձեռնարկ:

 

2014 թվականին՝ Համաշխարհային Բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ» ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի “Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ” կողմից հայտարարված «Ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառումը վարող մասնագետների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվությունների կազմման ուսուցում» մրցույթի շրջանակներում «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն իրականացրել է 42 ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառումը վարող մասնագետների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվությունների կազմման ուսուցման խորհրդատվական աշխատանքները:

 

2015 թվականին՝ Համաշխարհային Բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ» ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի “Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ” կողմից հայտարարված «Ջրօգտագործողների ընկերությունների վերստուգող հանձնաժողովի անդամների ուսուցում» ծրագրի շրջանակներում «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ն իրականացրել է 42 ջրօգտագործողների ընկերությունների վերստուգող հանձնաժողովի անդամների ուսուցանում համապատասխան թեմաներով և խորհրդատվություն:

 

Հարցում

անուն*
Invalid Input

ազգանուն*
Invalid Input

էլ․ հասցե*
Invalid Input

հեռախոս*
Invalid Input

հաղորդագրություն*
Invalid Input