• ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԻ
  • ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԻ
  • ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԻ

 

«Աուդիտ Սերվիս» ՍՊԸ , որը աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, հիմնադրվել է 1997 թվականին:
Ընկերության առաքելությունը՝ Հայաստանում գործող ձեռնարկություններին օժանդակելն է` նրանց մատուցելով բարձրորակ մասնագիտական ծառայություններ:
Ընկերությունը 15.05.1997 թվականին Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և Էկոնոմիկայի Նախարարությունից ստացել է թիվ 008 բանկային և թիվ 009 ձեռնարկության աուդիտ իրականացնելու լիցենզիաներ, այնուհետև՝ 2001 թվականին վերալիցենզավորվել և ստացել է աուդիտորական գործունեության թիվ 006 լիցենզիան:
Իր գործունեության սկզբից ի վեր՝ Ընկերությունը սերտորեն համագործակցել է որոշ միջազգային աուդիտորական ընկերությունների հետ, որի արդյունքում համընդհանուր աուդիտորական ստանդարտները դարձել են Ընկերության աշխատանքի հիմքը:
2001 թվականից սկսած Ընկերությունը Fabel, Werner & Schnittke GmbH-ի միջազգային ընկերության հետ համատեղ իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղերի» Հայ Բարեգործական Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտը:
2008 թվականին «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ի և Ամերիկյան խոշորագույն խորհրդատվական և աուդիտորական կազմակերպություններից մեկի RSM McGladrey Inc-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ խորհրդատվական աշխատանքներ` «Սորսիո» Արմենիա կազմակերպությունում՝ ֆինանսական և հարկային վերլուծություն, Բրիտանական Խորհրդի Հայաստանյան Ներկայացուցչությունում՝ խորհրդատվություն, CFA Ինստիտուտում՝ հարկային և հաշվապահական խորհրդատվություն, հատուկ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ HEIFER Հայաստանյան մասնաճյուղում և այլն:
 

 

Հարցում

անուն*
Invalid Input

ազգանուն*
Invalid Input

էլ․ հասցե*
Invalid Input

հեռախոս*
Invalid Input

հաղորդագրություն*
Invalid Input